Հոդվածներ

Անչելոտին որոշել է՝ ինչպիսին է լինելու կիսապաշտպանական եռյակը
25.08.2022
2653 0

Կառլո Անչելոտին որոշել է՝ ինչպիսին է լինելու «Ռեալի» կիսապաշտպանական գիծը 2022/23 մրցաշրջանում:

Կենտրոնական եռյակը կազմելու են Լուկա Մոդրիչը, Տոնի Կրոսն ու Օրելյեն Չուամենին, որը փոխարինելու է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Կազեմիրոյին:

Սպասվում է, որ բավարար խաղաժամանակ կստանան նաև Դանի Սեբալյոսն ու Էդուարդո Կամավինգան:

Լա լիգայի 3-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելու է «Էսպանյոլին»: Հանդիպումը մեկնարկելու է օգոստոսի 28-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված