• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին՝ լավագույնի մրցանակի մասին. «Չեմ կարող բացատրել, թե ինչու Վինիսիուսը չկա լավագույն եռյակում»

Հոդվածներ

Անչելոտին՝ լավագույնի մրցանակի մասին. «Չեմ կարող բացատրել, թե ինչու Վինիսիուսը չկա լավագույն եռյակում»
19.08.2023
1900 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է ՈՒԵՖԱ-ի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստների հավակնորդների ցուցակի մասին և նշել, թե որ դիրքում պետք է լիներ Վինիսիուս Ջունիորը։

«Ինձ համար Վինին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, եթե ոչ լավագույնը։ Դա ավելի քան բավարար է։ Ֆուտբոլային աշխարհում ինձ ոչինչ այլևս չի զարմացնում։ 

Չեմ կարող բացատրել, թե ինչու Վինին չկա լավագույն եռյակում։ Դա նշանակություն չունի ո՛չ ինձ, և ո՛չ էլ նրա համար։ Բոլորը գիտեն, թե որքան լավն է նա, ուղղակի նրան պակասում է ստաբիլությունը». նշել է Անչելոտին։

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի վարկածող տարվա լավագույն ֆուտբոլիստի երեք հավակնորդները Մեսին, Կևին դե Բրույնեն և Էրլինգ Հոլանդն են։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված