Հոդվածներ

Marca. «Ռեալը» և Ռոդրիգոն նոր պայմանագիր են կնքել
13.07.2022
2234 0

Ռոդրիգո Գոեսը նոր պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։ 

Marca-ի փոխանցմամբ, կողմերն արդեն իսկ ստորագրել են նոր պայմանագիրը, որը նախատեսված է մինչ 2028 թվականը։  Դեռևս չի որոշվել, թե երբ է ակումբը դրա մասին հայտարարելու։ Հնարավոր է, որ դա տեղի ունենա առաջիկա շաբաթվա ընթացքում։ 

Ինչպես նշվել էր, ֆուտբոլիստի աշխատավարձը 4 մլն եվրոյից կդառնա 7 մլն եվրո, իսկ հրաժարագինը կկազմի 1 մլրդ եվրո։

Ավարտված մրցաշրջանում Ռոդրիգոն «Ռեալի» կազմում անցկացրած 49 խաղերի ընթացքում դարձել է 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված