Հոդվածներ

Անչելոտի․ «Չեմ ցանկանում մեկնաբանել Չավիի խոսքը»
22.04.2024
2567 0

Իսպանիայի առաջնության 32–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Բարսելոնայի» հետ և հաղթեց 3–2 հաշվով։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը

 «Վինիսիուսը չէր ցանկանում փոխարինվել, այլ ցանկանում էր շարունակե։ Մենք միշտ հարձակվողներից խնդրում ենք պաշտպանվել և աշխատել թիմի համար։ Նրանք արագաշարժ են, խորքից են հարձակվում և շատ էներգիա են ծախսում։ Ես հասկանում եմ, որ նա ցանկանում էր շարունակել, սակայն թարմ ոտքերի կարիք կար»։

«Բելինգեմը «ժամանեց» ճիշտ ժամանակին։ Նա շատ ջանքեր ներդրեց, աշխատեց և վաղուց գոլ չէր խփել։ Այսօր նրա խփած գոլը կարող է անկյունաքարային լինել առաջնության համար»։

«Ես չեմ ցանկանում մեկնաբանել Չավիի խոսքը, քանի որ յուրաքանչյուրն իր կարծիքն ունի։ Հավասար, մրցունակ խաղ էր։ «Բարսելոնան» լավ պահեր ուներ, ինչպես և մենք»։

«Բարսելոնայի» գոլային դրվա՞գը, այն գոլ չէր, քանի որ հստակ նկար չկար, որը ցույց կտար՝ գնդակը դարպասում։ Լուկաս Վասկեսի 11–մետրանոցի դրվագը հստակ էր»։

«Լուկաս Վասկեսը կարևոր ֆուտբոլիստն է, ոչ միայն նրա համար, թե ինչ արեց այսօր, այլ ամբողջ մրցաշրջանի մասին է խոսքը։ Նա շատ բարձր խաղամակարդակ ունի, մրցակցում է Կարվախալի հետ, ով աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն է։ Լուկասը նաև այլ խաղերում է տարբերություն ստեղծել։ Կարվախալը կարող էր խաղալ այսօր, բայց կան ֆուտբոլիստներ որոնք շատ լավն են այս մրցաշրջանում՝ օրինակ Լուկասը և Մոդրիչը։ Նրանք մեզ շատ օգնեցին այսօրվա և չորեքշաբի օրվա խաղերում»։

«Մենք փորձեցինք կրկնել այն, ինչ արեցինք վերջին անգամ «Բարսելոնայի» դեմ խաղալիս՝ մանավանդ Սուպերգավաթային հանդիպման ժամանակ։ Մենք բարձր պրեսինգի էինք դիմում, քանի որ տանն էինք խաղում և դա արդարացվեց»։

«Հիմա մենք կփորձենք որքան հնարավոր է շուտ վերականգնվել։ Մենք նախընտրեցինք հանգստի հնարավորություն տալ Նաչոյին և Մենդիին։

«Հիմա մենք ամեն ինչ շատ հանգիստ կվերլուծենք, իսկ Արդյա Գյուլերը կստանա այն րոպեները, որին արժանի է»։


Ամենակարդացված