Դավիդ Ալաբան «Ռեալում» պարբերաբար կարող է օգտագործվել որպես կենտրոնական կիսապաշտպան։ Այս սցենարը չի բացառվում` ըստ Marca-ի։
33-ամյա ավստրիացի պաշտպանն այս դիրքում խաղացել է վերջերս կայացած` «Լեգանեսի» դեմ (4:1) ընկերական հանդիպման ժամանակ` փոխարինումից հետո տեղ գրավելով կիսապաշտպանությունում։
Ավելի վաղ Ալաբան այդ դիրքում խաղացել է Մյունխենի «Բավարիայում»:
Աղբյուրը նշում է, որ Ռաուլ Ասենսիոյի առաջընթացը, Դին Հաուսենի տեղափոխությունը և Էդեր Միլիտաոյի վերադարձը վնասվածքից հետո թուլացրել են Ալաբայի դիրքերը պաշտպանության կենտրոնում։ Այդ պատճառով, ըստ ամենայնի, ավստրիացուն երբեմն կօգտագործեն որպես կենտրոնական կիսապաշտպան։
Fanat, Realmadrid.am