Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն
12.08.2025
481 0

«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է իր անդամներին, համակիրներին և ընդհանրապես ֆուտբոլի երկրպագուներին հայտնել իր վճռական մերժումը՝ կապված  Լա լիգայի 17-րդ տուրում կայանալիք «Վիլյառեալի» և «Բարսելոնայի» միջև հանդիպումը Իսպանիայի սահմաններից դուրս անցկացնելու որոշումը։

Սա առաջ է մղվել առանց ակումբների հետ որևէ նախնական տեղեկատվության կամ խորհրդակցության և խախտում է տարածքային փոխադարձության հիմնարար սկզբունքը (մեկ խաղ՝ սեփական դաշտում, մյուսը՝ մրցակցի դաշտում), խաթարում է մրցակցային հավասարակշռությունը և տալիս է անարդար մրցակցային առավելություն այն ակումբներին, որոնք ներկայացրել են այս պահանջը։

Մրցաշարի ամբողջականությունը պահանջում է, որ բոլոր հանդիպումներն անցկացվեն բոլոր թիմերի համար միևնույն պայմաններում։ Այս կարգը միակողմանիորեն փոխելը խաթարում է մրցակիցների միջև հավասարությունը, վտանգի տակ է դնում արդյունքների օրինականությունը և ստեղծում է անընդունելի նախադեպ, որը կարող է բացել դուռը բացառությունների համար՝ հիմնված ոչ թե մաքուր սպորտային շահերի վրա, ինչը հստակ ազդում է մրցաշարի ամբողջականության վրա և ստեղծում է մրցաշարի խեղաթյուրման վտանգ։ Եթե այս առաջարկը կյանքի կոչվի, դրա հետևանքները կլինեն այնպիսի ծանրության, որ կդառնան շրջադարձային պահ ֆուտբոլի աշխարհում։

Նման բնույթի ցանկացած փոփոխություն պետք է, անպայման, ստանա մրցաշարի բոլոր մասնակից ակումբների հստակ և միաձայն համաձայնությունը, ինչպես նաև խստորեն հարգի ազգային և միջազգային այն կանոնները, որոնք կարգավորում են պաշտոնական մրցաշարերի կազմակերպումը։

Այս սկզբունքի պաշտպանության համար «Ռեալ Մադրիդն» արդեն ձեռնարկել է երեք կոնկրետ քայլ.

1․ Դիմում է ներկայացվել ՖԻՖԱ-ին, որպեսզի, որպես միջազգային ֆուտբոլային կանոնների երաշխավոր, չթույլատրի հանդիպման անցկացումը՝ առանց մրցաշարի բոլոր ակումբների նախնական համաձայնության։

2․ Դիմում է ներկայացվել ՈւԵՖԱ-ին, որպեսզի, որպես եվրոպական մրցաշարերի ամբողջականության և ՖԻՖԱ-ի հետ նորմատիվային համահունչության երաշխավոր, հորդորի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային հրաժարվել կամ մերժել այս խնդրանքը՝ վերահաստատելով 2018 թվականին հաստատված սկզբունքը, որը արգելում է պաշտոնական ներքին առաջնությունների հանդիպումների անցկացումը ազգային տարածքից դուրս, բացառությամբ բացառիկ, լիովին հիմնավորված հանգամանքների, որոնք տվյալ դեպքում բացակայում են։

Դիմում է ներկայացվել Իսպանիայի գերագույն գարզական խորհրդին՝ պահանջելով, որ առանց նշված միաձայն համաձայնության չտրամադրվի անհրաժեշտ վարչական թույլտվությունը։

«Ռեալ Մադրիդը» վերահաստատում է իր հավատարմությունը ազգային և միջազգային այն կանոնների հարգմանը, որոնք ապահովում են պաշտոնական մրցաշարերի արդարությունը և ճիշտ ընթացքը, և պատրաստ է պաշտպանել դրանց կիրառումը բոլոր լիազորված ատյաններում։


Ամենակարդացված