Հոդվածներ

AS. Հոլանդը իրեն տեսնում է «Ռեալում»
25.03.2024
1447 0

As-ի փոխանցմամբ, Էրլինգ Հոլանդը ապագայում իրեն տեսնում է Մադրիդի «Ռեալու», սակայն Կիլիան Մբապեի հնարավոր տեղափոխությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ։   

Նշվում է, որ ՉԼ-ի ֆուտբոլիստը մտադիր է օգտագործել 1/4 եզրափակչի հանդիպումները, որպեսզի իրեն լավագույնս դրսևորի «Ռեալի» ղեկավարության և երկրպագուների առաջ։ Այդպիսով նա ցանկանում է մեծացնել «Արքայական» ակումբ տեղափոխվելու իր շանսերը։ 

Մյուս կողմից «Մանչեսթեր Սիթին» ամեն կերպ փորձում է նոր պայմանագիր կնքել նորվեգացու հետ, սակայն վերջինիս գործակալ Ռաֆայել Պիմենտը փորձում է հատուկ կետ ներառել պայմանագրում , ըստ որի ֆուտբոլիստը շատ ավելի հեշտ կկարողանա հետագայում փոխել ակումբային գրանցումը։

ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում Հոլանդը «Սիթիի» կազմում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված