Հոդվածներ

Չուամենին ներողություն է խնդրել
20.01.2023
3048 0

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին, որը հունվարի 7-ից չի խաղում վնասվածքի պատճառով, ներողություն է խնդրել իր պահվածքի համար:

Ֆրանսիացին ներկա չի եղել «Վիլյառեալի» դեմ գավաթային հանդիպմանն ու փոխարենը այցելել է NBA-ի «Դետրոյթ» - «Չիկագո» խաղին: 

«Ներողություն եմ խնդրում ակումբից, մարզչական շտաբից, խաղընկերներիցս ու երկրպագուներից իմ բացակայության համար: 

Շատ ուշադիր հետևել եմ՝ ինչ էր կատարվում «Վիլյառեալի» դեմ խաղում, սակայն հասկանում եմ՝ վարվել եմ սխալ: Ցավում եմ ամեն ինչի համար»,-գրել է նա սոցցանցերում:

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդը» քամբեք էր կատարել, հաղթել 3-2 հաշվով ու դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված