Հոդվածներ

Ռոդրիգո. «Մոդրիչը նայեց Սալահին ու ասաց. Փորձի՛ր հաջորդ անգամ»
17.06.2022
3761 0

Ռոդրիգոն հիշել է, թե ինչ է ասել Լուկա Մոդրիչը Մո Սալահին ՉԼ-ի եզրափակչից հետո։ 

Խաղից առաջ Սալահը մի քանի անգամ խոսել էր «Ռեալի» դեմ խաղալու իր ցանկության և վրեժ լուծելու մասին։ 

«Խաղից հետո «Ռեալի» ֆուտբոլիստները ուրախությունից վազում էին այս ու այն կողմ, իսկ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները գլուխները կախ քայլում խաղադաշտում։ Այդ պահին Մոդրիչը մոտեցավ Սալահին ու ասաց. Շնորհակալություն, Սալահ։ Փորձի՛ր հաջորդ անգամ։ 

Նման բաներն են ֆուտբոլն ավելի գեղեցիկ ու հետաքրքիր դարձնում։ Առանց այս ամենի բոլորը կդադարեին ֆուտբոլ դիտել։ Խաղադաշտից դուրս շատ բաներ են տեղի ունենում». նշել է Ռոդրիգոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված