Հոդվածներ

«Ռեալը» 10 հոգով հաղթեց «Պաչուկային»
22.06.2025
265 0

ԱԱԱ–ի խմբային փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» Շառլոթում մրցեց «Պաչուկայի» հետ և հաղթեց 3։1 հաշվով։

«Արքայական ակումբի» կազմում աչքի ընկան Ջուդ Բելինգեմը (35'), Արդա Գյուլերը (43') և Ֆեդե Վալվերդեն (70')։

Հանդիպման 7–րդ րոպեին խաղադաշտից հեռացվել էր իսպանացի պաշտպան Ռաուլ Ասենսիոն։

Հաջորդ խաղում Խաբի Ալոնսոյի սաները Ֆիլադելֆիայում ուժերը կչափեն «Զալցբուրգի» հետ։


Ամենակարդացված