Հոդվածներ

Հայտնի է՝ որքան գումար է «Միլանը» պատրաստ վճարել Բրահիմի համար
19.05.2021
2408 0

Մի քանի օր առաջ «Միլանի» մարզական տնօրենը հաստատել էր, որ ակումբը գոհ է ֆուտբոլիստի ելույթներից ու ցանկանում է գնել նրա տրանսֆերը, կամ երկարաձգել վարձակալության ժամկետը։

Հեղինակավոր լրագրող Ջանլուկա դի Մարցիոն Sky Sports-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իտալական ակումբը պատրաստ է Դիասի համար մոտ 20 մլն եվրո վճարել։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ռեալը» պատրաստվում է Կիլիան Մբապեի տրանսֆերը իրականացնել ու ակումբին գումար է պետք, իսպանացու վաճառի տարբերակը լիովին հավանական է։

Այս մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը Ա Սերիայի 26 խաղում դարձել է 4 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված