Հոդվածներ

«Ռեալի» պահեստային հարձակվողների դրությունը
16.06.2022
3161 0
Մադրիդի «Ռեալի» պահեստային հարձակվողների շուրջ ստեղծված իրավիճակը հեշտերից չէ։

Յովիչը ցանկանում է Աշխարհի առաջնության մեկնել ու պատրաստ է լքել «Ռեալը»՝ այլ ակումբ տեղափոխվելու համար, որտեղ ավելի շատ խաղաժամանակ կստանա։

Մարիանոն չի բացառում, որ կարող է մնալ «Ռեալում» մինչև պայմանագրի ժամկետի ավարտը։ Դոմինիկացու ներկայիս պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը։

Մայորալը սպասում է Անչելոտիի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա «Ռեալի» մինչմրցաշրջանային պատրաստության առաջին օրը (հուլիսի 8): Այս հանդիպումից հետո հարձակվողն իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի։


Ամենակարդացված