«Ռեալի» կիսապաշտպանի հարցազրույցն ակումբի մամուլի ծառայությանը
«Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ ևս մեկ սեզոն կանցկացնեմ «Ռեալում»։ Շարունակելու եմ կրել այս մարզաշապիկը և պաշտպանել ակումբի զինանշանը նույն խանդավառությամբ՝ բոլոր տիտղոսները նվաճելու համար։
Հպարտ եմ, որ «Ռեալի» ավագներից եմ։ Սա յուրաքանչյուր ֆուտբոլ սիրող երեխայի երազանքն է։ Երբեմն դժվար է հավատալ, որ ես այս թիմի ավագներից և առանցքային խաղացողներից եմ, բայց ամենակարևորը՝ վայելել պահը այնպես, կարծես վերջինն է»։
«Բոլոր թիմակիցներս ցույց տվեցին, որ ամառային արձակուրդի ընթացքում մեծ ջանասիրությամբ են աշխատել։ Դա միշտ օգնում է ֆուտբոլիստներին խուսափել վնասվածքներից և ավելի լավ դրսևորվել մրցաշրջանի սկզբում։ Մենք շատ ուրախ ենք, որ վերադարձել ենք մարզումներին։
Պետք է ամեն մարզման ժամանակ մեր առավելագույնը տանք։ Մենք գիտենք, որ դա մեր վառելիքն է ամբողջ առաջիկա մրցաշրջանի համար՝ շարունակելու էներգիա հավաքել և կենտրոնացած մնալ Ալոնսոյի պահանջների վրա»։
«Ի՞նչի վրա ենք աշխատում նախամրցաշրջանում։ Նախևառաջ՝ տակտիկայի։ Աշխատում ենք ճնշման վրա, համաժամանակյա շարժումների վրա, շատ ենք աշխատում գնդակով և ավելի լավ ենք ճանաչում միմյանց, քանի որ թիմում նոր ֆուտբոլիստներ կան։ Այս պահին նաև հղկում ենք համախմբվածությունը հարձակողական և պաշտպանողական գործողությունների ժամանակ»։