Հոդվածներ

Լուկա Մոդրիչի և Նաչո Ֆերնանդեսի ամանորյա ուղերձը երկրպագուներին
24.12.2023
735 0

«Ռեալը» 2023 թվականի վերջին խաղում կարողացավ հաղթանակի հասնել «Ալավեսի» նկատմամբ, ինչի շնորհիվ «Սերուցքայինները» գլխավորեցին Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ 

Թիմի երկու ավագներ Նաչո Ֆերնանդեսն ու Լուկա Մոդրիչը շնորհավորական ուղերձ են հղել երկրպագուներին Ամանորից առաջ։ 

«Մոտենում է 2024 թվականը, և ավելի մեծ մարտահրավերներ են մեզ սպասվում։ Մենք գիտենք, որ դուք միշտ մեր կողքին եք լինելու։ Ակումբի անունից շնորհակալություն ենք հայտնում ձեզ՝ ցույց տված աջակցության համար։ Ուրախ Ամանոր ենք մաղթում բոլորին և թող 2024-ին լինի միայն լավագույնը». նշել է Նաչոն։

Լուկա Մոդրիչը ևս գեղեցիկ խոսքեր է գտել։ 

«Ձեր սրտերը մեր վահաններն են, ձեր էներգիան՝ մեր ուժը։ Շնորհակալություն ձեզ։ Ուրախ տոներ և ուրախ 2024 թվական եմ մաղթում ձեզ». ասել է խորվաթ ֆուտբոլիստը։  

«Ռեալը» 2024-ին իր առաջին հանդիպումը կանցկացնի հունվարի 3-ին։ Մրցակիցը լինելու է «Մալյորկան»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված