• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Սաուդյան Արաբիայի ակումբները 100 միլիոնանոց առաջարկ կկատարեն «Ռեալի» աստղի համար

Հոդվածներ

Սաուդյան Արաբիայի ակումբները 100 միլիոնանոց առաջարկ կկատարեն «Ռեալի» աստղի համար
24.11.2023
5453 0

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբները պատրաստվում են 100 միլիոն եվրոն գերազանցող առաջարկ կատարել «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեի տեղափոխության համար, հայտնում է Todofichajes-ը:

Ուրուգվայցի աստղի տրանսֆերը դիտարկվում է որպես արաբական լիգայի հեղինակությանը մեծապես նպաստող քայլ:

Հիշեցնենք, որ Վալվերդեն «Ռեալի» գույները պաշտպանում է 2018 թվականից:

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան գրանդի կազմում անցկացրած 17 խաղում խփել է 1 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված