• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» և «Յուվենթուսը» կարող են հաջորդ մրցաշրջանում չմասնակցել եվրոլիգաներին

Հոդվածներ

«Ռեալը» և «Յուվենթուսը» կարող են հաջորդ մրցաշրջանում չմասնակցել եվրոլիգաներին
23.04.2021
1801 0

ՈւԵՖԱ-ում քննարկում են այն հարցը, թե ինչ պատիժ պետք է կիրառեն «Ռեալի» և «Յուվենթուսի» նկատմամբ՝ Սուպերլիգայի մասնակցելու համար։ 

Երկու թիմերն էլ չեն պատրաստվում լքել մրցաշարը, սակայն «Յուվենթուսը» պաշտոնապես հայտարարել էր, որ ներկա պահին քիչ է հավատում մրցաշարի իրագործմանը։ 

As-ի փոխանցմամբ՝ ՈւԵՖԱ-ն կարող է զրկել այս թիմերին հաջորդ մրցաշրջանում եվրոգավաթներին մասնակցելու իրավունքից։ «Ռեալի» և «Յուվեի» համար դա կլինի մաքսիմալ պատիժ։ 

ՈւԵՖԱ-ում այս հարցի շուրջ կարծիքները երկկողմանի են եղել։ Նշվում է, որ վերջնական որոշում կկայացվի այսօր։  

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված