Հոդվածներ

Ասենսիոն այլևս կարևոր ֆուտբոլիստ չէ
15.06.2022
4002 0

«Ռեալի» ղեկավարությունը կարծում է, որ Ասենսիոյի խաղը ստաբիլ չէ՝ չնայած ավարտված մրցաշրջանի արդյունքներով նա երրորդ լավագույն ռմբարկուն էր։

Չնայած վիճակագրությանը, Ասենսիոն չկարողացավ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ դառնալ և ծայրահեղ դժգոհ է այդ փաստից։

«Ռեալի» ղեկավարությունը 26-ամյա ֆուտբոլիստի հետ հանդիպում է ունենալու՝ հասկանալու համար նրա նախընտրությունները։ Քանի որ «սերուցքայինները» Ասենսիոյին այլևս չեն համարում թիմի կարևոր ֆուտբոլիստ, հարց է մնում՝ արժի՞ այնպիսի ֆինանսական առաջարկ անել, որը իսպանացին ցանկանում է։

Եթե պայմանագրի երկարաձգման հարցում կողմերը չկարողանան համաձայնության հասնել, ապա նա տրանսֆերի կհանվի։ «Ռեալը» 40 մլն եվրո է գնահատում Ասենսիոյին։

Իսպանացի ֆուտբոլիստով հետաքրքրված ակումբները քիչ չեն՝ «Միլան», «Արսենալ», «Մանչեսթեր Յունայթեդ» և «Նյուքասլ»։


Ամենակարդացված