Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի` հնարավոր մասնակցությունը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղին Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում։ Իսպանացի մասնագետը նշել է, որ ֆրանսիացին ապաքինվում է հիվանդությունից հետո։
«Նրա վիճակը լավանում է։ Օր օրի նա վերականգնվում է, և վաղ առավոտյան կորոշենք՝ դուրս կգա մեկնարկային կազմում, թե ոչ։ Կան որոշ բաներ, որոնք թողնում ես վերջին պահին, և սա հենց այդ դեպքերից է։ Կցանկանայի, որ խաղացողները նման բաներն իմանային առաջինը, ոչ թե մամուլից», – Ալոնսոյի խոսքերն է փոխանցում Sports Illustrated-ը։
Հիշեցենքն, որ «Ռեալ Մադրիդ» - «Բորուսիա Դորտոմունդ» հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին:
Fanat, Realmadrid.am