Հոդվածներ

Ուշագրավ մանրամասներ՝ Վինիսիուս Ժունիորի նոր պայմանագրից
15.06.2022
3664 0

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն առաջիկա 10 օրերին մտադիր է ավարտին հասցնել Վինիսիուսի հետ նոր պայմանագիր կնքելու գործընթացը։

Ակումբում ցանկանում են նրան մինչև 2028 թվականը պայմանագիր առաջարկել, սակայն ֆուտբոլիստը նախընտրում է մինչև 2026 կամ 2027 թվականը։

Կողմերը մոտ են համաձայնության հասնելուն։ Պաշտոնական հայտարարությունը սպասվում է հուլիսին։

«Սերուցքայինները» 21-ամյա հարձակվողին առաջարկում են տարեկան մաքուր 10 մլն եվրո աշխատավարձ։ Նոր պայմանագրով բրազիլացու հրաժարագինը 1 մլրդ եվրո կկազմի։

Վինիսիուսը վստահ է, որ չի լքի ակումբը, այդ պատճառով էլ նա պատկառելի գումարներ է ծախսել Մադրիդում տուն կառուցելու վրա։


Ամենակարդացված