Հոդվածներ

Հայտնի է՝ որտեղ Լունինը կշարունակի կարիերան
05.07.2025
336 0

«Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը վերջնական որոշում է կայացրել ու առնվազն մեկ մրցաշրջան կմնա մադրիդյան ակումբում՝ չնայած այն հանգամանքին, որ մոտ ապագայում նախատեսվում է Տիբո Կուրտուայի պայմանագրի երկարաձգում, հայտնում է Diario Gol-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ խաղացողի հետագա մնալն ակումբում կախված կլինի այն դերից, որը նա կստանա թիմում նոր մարզիչ Խաբի Ալոնսոյի ղեկավարության ներքո։

Մինչև այժմ 33-ամյա Կուրտուան մնում է հիմնական դարպասապահը, սակայն ֆիզիկական գործոնը կարող է հանգեցնել նրան, որ Լունինը դառնա «Սերուցքայինների» առաջին համարը դարպասում։ Մարզիչը և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը նույնպես կիսում են այս կարծիքը՝ համարելով, որ Լունինը պատրաստ է նման պատասխանատվության։

Այս մրցաշրջանում Լունինը մասնակցել է 14 խաղի, բաց թողել 19 գոլ և 6 խաղում դարպասը պահպանել անառիկ։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված