Հոդվածներ

Անչելոտին՝ Կրոսի հետ նոր պայմանագրի հնարավորության մասին
07.10.2022
2213 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Խետաֆեի» դեմ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է գերմանացի կիսապաշտպան Թոնի Կրոսի հետ նոր պայմանագիր կնքելու հեռանկարին:

2014 թվականից «Արքայական ակումբի» գույները պաշտպանող 32-ամյա Կրոսի պայմանագրի ժամկետն ակումբի հետ լրանում է 2023 թվականի հունիսի 30-ին:

«Նա հիանալի է, միշտ լավ է մարզվում՝ ժպիտը դեմքին: Ինձ ասում է, որ խաղերից առաջ չի նյարդայնանում:

Նոր պայմանագիրը նրա ձեռքերում է: Եթե նա որոշի երկարաձգել պայմանագրի ժամկետը, բոլորս ուրախ կլինենք»,- ասել է իտալացի մասնագետն ասուլիսի ժամանակ:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կրոսը մասնակցել է 6 խաղի, կատարել 1 արդյունավետ փոխանցում: 

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված