• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զեդորֆ. «Սիթիի» դեմ խաղում «Ռեալը» պետք է բնավորություն ցույց տա»

Հոդվածներ

Զեդորֆ. «Սիթիի» դեմ խաղում «Ռեալը» պետք է բնավորություն ցույց տա»
03.05.2022
1924 0

Realmadrid TV-ի հետ զրույցի ընթացքում «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը խոսել է «Սիթիի» դեմ սպասվող հանդիպման մասին։ Զեդորֆը, ով «Ռեալի» կազմում հանդես է եկել 1996-99 թվականների ընթացքում, այցելել է «Սանտիագո Բեռնաբեու», որտեղ նրան դիմավորել է Կարլո Անչելոտին։ 

«Թիմը այժմ շատ կարևոր հատվածում է՝ ընդամենը մեկ քայլ դեպի ՉԼ-ի եզրափակիչ։ Այդ դիմակայությունում հաղթելու համար «Ռեալը» պետք է ցույց տա այն բնավորությունը, որը մշտապես ցույց է տվել ՉԼ-ում։  «Մանչեսթեր Սիթին» ուժեղ մրցակից է, և նրան հաղթելու համար պետք է ներդնես ողջ ուժերդ։ 

Կասկած չկա, որ «Ռեալը» աշխարհի լավագույն ակումբն է։  Իհարկե, ՉԼ-ի գավաթը 13 անգամ նվաճելը առանձնահատուկ ձեռքբերում է». նշել է Զեդորֆը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված