Հոդվածներ

ՊՍԺ-ի ու Մբապեի նոր երկխոսությունը
10.08.2023
4766 0

Կիլիան Մբապեն ՊՍԺ-ին հայտնել է, որ ցանկանում է մնալ ակումբում մինչև պայմանագրի ժամկետի լրանալը, գրում է Le Parisien-ը:

Ըստ աղբյուրի՝ Կիլիանը միաժամանակ նշել է, որ իր որոշումը վերջնական է:

Այս ամենից կարելի է ենթադրել, որ Մբապեն ցանկանում է ստանալ հաջորդ մրցաշրջանի համար նախատեսված հավատարմության հավելավճարի մնացած մասը: Խոսքը մոտ 40 միլիոն եվրոյի մասին է, որը ֆուտբոլիստը կստանա, եթե մինչև այս ամսվա ավարտն ակումբին չասի, որ ցանկանում է հեռանալ:

Le Parisien-ի հաղորդումից հետո Canal+ հեռուստաընկերությունը հայտնեց, որ ֆրանսիական ակումբը Մբապեին ասել է, որ եթե նա հաջորդ ամռանը հեռանա անվճար, ապա ակումբը ֆինանսական լրջագույն խնդիրների կբախվի ու Ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները պահպանելու համար ստիպված կլինի ոչ միայն վաճառելու առանցքային խաղացողների, այլև աշխատանքից հեռացնելու ակումբի այլ աշխատակիցների:

Նույն աղբյուրը պնդում է նաև, որ ակումբի նախագահը Մբապեին հստակ ասել է, որ եթե նաև նոր պայմանագիր չկնքի ՊՍԺ-ի հետ կամ չհեռանա, ապա գալիք մրցաշրջանում ոչ մի խաղի չի մասնակցի:

Ինչ է անում ՊՍԺ-ն՝ ավելի քան հասկանալի է, իսկ ինչ է անում Մբապեն՝ դժվար է ասել: «Ռեալն» իր հերթին շարունակում է պասիվությունը՝ հասկանալով, որ ժամանակը ՊՍԺ-ի օգտին չէ, որ աշխատում է:

Goal.com-ն էլ հասցրել է ծիծաղել այն հեռանկարի վրա, թե ինչ տեսք կունենան Մբապեի լավագույն դրվագները 2023/24 մրցաշրջանում, եթե նա նոր պայմանագիր չկնքի ՊՍԺ-ի հետ կամ չհեռանա ակումբից:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված