Հոդվածներ

Գուտի. «Նախորդ տարի «Մանչեսթեր Սիթին» ավելի ուժեղ էր»
21.04.2023
2045 0

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ սպասվող դիմակայության մասին։ 

«Երբ դու թիմում ունես Հոլանդ, դու չես կարող այլ կերպ խաղալ։ Նախկինում նրանք խաղում էին կեղծ 9 համարով, որը պաշտպանության գծերի միջև էր տեղ զբաղեցնում և ավելի հարմար էր գնդակ վերահսկող թիմին։ Այժմ ամեն ինչ այլ է։

Հիմա նրանց խաղը կենտրոնացած է երկար փոխանցումների վրա, իսկ եթե դա չի ստացվում, ապա եզրից փոխանցումների վրա։ 

Ես կարծում եմ, որ այս «Սիթին» ավելի ուժեղ չէ, քան նախորդ տարի։ 

Նրանք հիմա ավելի շատ են գոլեր խփում, բայց նախկինում նրանցից շատ բարդ էր գնդակ խլելը։ Երբ նրանք գրոհում էին, շատ վտանգավոր էր, քանի որ նրանք երկար ժամանակ վերահսկում էին գնդակն ու ֆիզիկապես քամում մրցակցին։ Հիմա նրանց խաղաոճը այլ է». նշել է Գուտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված