Հոդվածներ

Սիմեոնե. «Այդպիսի ռեմոնտադան հիացմունքի է արժանի»
11.03.2022
4357 0

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նույնպես անդրադարձել է «Ռեալի»՝ ՊՍԺ-ի նկատմամբ տարած փառահեղ հաղթանակին:

«Ինչպես ցանկացածն, ով սիրում է ֆուտբոլ, ես նույնպես դիտել եմ այդ խաղը: Այդպիսի ռեմոնտադան հիացմունքի է արժանի: Հերթական անգամ նրանք հիշեցրին, թե ինչ տեղ ունի Մադրիդը Եվրոպայում»,- արգենտինացու խոսքերը փոխանցում է Bernabeu Digital-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» կամային հաղթանակ էր տոնել 3:1 հաշվով, իսկ «Արքայական ակումբի» բոլոր գոլերը հեղինակել էր Կարիմ Բենզեման: Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր փարիզյան ակումբի՝ նվազագույն հաշվով հաղթանակով:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված