Հոդվածներ

Վինիսիուսի և Բենզեմայի անկումը ստիպում է «Ռեալին» հատուցել
17.02.2022
3685 0

Ներկա պահին Մադրիդի «Ռեալում» միայն մտածում են հաղթանակները հետ վերադարձնելու մասին։ «ՊՍԺ»-ի դեմ խաղում կրած պարտությունը այնքան էլ դաժան չէ, քանի որ այժմ չի գործում մրցակցի դաշտում խփած գոլի առավելության կանոնը։ 

Հաջորդ փուլ դուրս գալու համար այժմ Անչելոտիի սաներին անհրաժեշտ է լինելու հաղթել երկու գոլի տարբերությամբ։ Եթե «Սերուցքայինները» հաղթեն մեկ գոլի տարբերությամբ, ապա հանդիպումը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, որից հետո կլինի 11 մետրանոց հարվածաշար։ 

«Ռեալի» համար այս իրավիճակը բավական լուրջ է թվում, քանի որ թիմը մրցաշրջանի մեկնարկից ի վեր իր վատագույն շրջանն է անցկացնում։  Վերջին չորս հանդիպումներում «Ռեալը» միայն մեկ գոլ է կարողացել խփել, և այդ գոլը հաղթական է եղել։ 

Վերջին 5 հանդիպումներում «Ռեալը» հաղթանակ է տարել միայն «Գրանադայի» դեմ խաղում։ 

Ընթացիկ մրցաշրջանում «Սերուցքայինների» խփած գոլերի կեսից ավելին ստեղծել են Վինիսիուսն ու Բենզեման  (72-ից 39-ը.  54,6%), ովքեր այժմ բարդ փուլ են անցնում։ 

Բենզեմայի վնասվածքը։ 

«ՊՍԺ»-ի դեմ խաղում Բենզեմայի մասնակցությունը մեծ հարցականի տակ էր։ Նա վնասվածք էր ստացել «Էլչեի» դեմ կայացած խաղում և մինչև վերջին պահը պարզ չէր՝ կմասնակցի ֆրանսիացին «ՊՍԺ»-ի դեմ խաղին, թե ոչ։  Վերջին անգամ Կարիմը գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում, իսկ երեքշաբթի օրը նա նույնիսկ մոտ չէր մրցակցի դարպասը գրավելուն։ 

Այժմ «Ռեալի» համար գերնպատակ է լինելու մինչ «ՊՍԺ»-ի դեմ պատասխան հանդիպումը կարողանալ վերադարձնել Բենզեմային իր լավագույն մարզավիճակով։ Նա պետք է պատրաստ լինի պայքարել Մարկինյոսի և Կիմպեմբեի դեմ։ 

Վինիսիուսի անկումը։ 

Դժվար չէ նկատել, որ Վինսիուսը վերջին խաղերին կորցրել է թարմությունը։  Միջազգայի դադարը կարծես թե նրա վրա լավ ազդեցություն չի ունեցել։  Փարիզում մենք տեսանք ֆուտբոլիստի, ով ոչինչ չէրառաջադրել Աշրաֆ Հակիմիին։ 

Առանց Բենզեմայի «Ռեալի» համար շատ բարդ է լինելու, քանի որ Վինսիուսը, ինչպես երևում է, մեծ կախում ունի ֆրանսիացուց։ Խնդիրը այնքան մեծ է, որ «ՊՍԺ»-ի դեմ խաղում Անչելոտին ստիպված էր խաղադաշտ դուրս բերել նունիսկ Գարեթ Բեյլին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված