• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեման կարող է հերթական նվաճմանը հասնել «Բորուսիայի Մ.»-ի դեմ խաղում

Հոդվածներ

Բենզեման կարող է հերթական նվաճմանը հասնել «Բորուսիայի Մ.»-ի դեմ խաղում
09.12.2020
1802 0

Այսօր երեկոյան Կարիմ Բենզեման կարող է անցկացնել իր 527-րդ հանդիպումը Մադրիդի «Ռեալի» կազմում։ 

Խաղադաշտ դուրս գալու դեպքում նա այդ ցուցանիշով կհավասարվի լեգենդար Ռոբերտո Կարլոսին, ով 12 տիտղոս է նվաճել «Արքայական» ակումբի կազմում։ 

«Ռեալի» կազմում անցկացրած այս 12 տարիների ընթացքում Կարիմ Բենզեման կարողացել է հասնել մի շարք անհատական նվաճումների։ 

«Սերուցքայինների» կազմում նա դարձել է 255 գոլի հեղինակ, և այս ցուցանիշով ակումբի պատմության մեջ զիջում է միայն Սանտիլյանային (290), Դի Ստեֆանոյին (308), Ռաուլին (323) և Ռոնալդուին (451)։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված