Հոդվածներ

Էդեգոր. «Ռեալը» յուրահատուկ ակումբ է»
28.04.2021
2074 0

Մարտին Էդեգորը հերթական հարցազրույցի ընթացքում կրկին անդրադարձել է Մադրիդի «Ռեալին»։

«Դա յուրահատուկ ակումբ է։ Աներևակայելի զգացողություն է, երբ նրանք ցանկանում են քեզ ձեռք բերել։ 

Ինձ համար ամենահիշարժան պահը այն է, թե ինչպես էին Մադրիդում խոսում իմ մասին, և թե ինչպիսի պլաններ ունեին ինձ հետ կապված։ Նրանք ունեին երկրորդ թիմ, որը այդ ժամանակ մարզում էր Զիդանը։ Ես մարզվում էի հիմնական թիմի հետ, իսկ խաղում՝ երկորդ թիմի։ 

Այդ ժամանակ ես ընդամենը 16 տարեկան էի, և ինձ համար դա լավ որոշում էր։ Ես շատ էի ցանկանում նշել իմ նորամուտը «Ռեալի» կազմում։ Դա մրցաշրջանի վերջին հանդիպումն էր, և ինձ ասել էին, որ խաղալու եմ 30-35 րոպե։

Հետո ես տեսա, թե ինչպես է խաղադաշտը լքում Ռոնալդուն։ Դա աներևակայելի պահ էր։  Իմ ողջ կյանքի ընթացքում ես հիշելու եմ այդ պահը». ասել է Էդեգորը։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված