Հոդվածներ

Եվրոպական գավաթի խաղարկությունում նորամուտի 68-րդ տարեդարձը
08.09.2023
1480 0
1955 թվականի սեպտեմբերի 8-ին Մադրիդի «Ռեալը» Շվեյցարիայում «Սերվետի» դեմ խաղով սկսեց փառքի օրերը Եվրոպական գավաթի (այժմ Չեմպիոնների լիգա) խաղարկությունում…

1955 թվականի սեպտեմբերի 8-ին «Արքայական ակումբն» իր առաջին խաղն անցկացրեց Եվրոպական գավաթի խաղարկությունում, որը մրցաշարի անդրանիկ մրցաշրջանն էր: «Ռեալը» Ժնևում 2-0 հաշվով հաղթեց շվեյցարական «Սերվետին»:

Միգել Մունյոսը խփեց առաջին գոլը, իսկ Ռիալն ամրագրեց Վիլյալոնգայի թիմի առաջին հաղթանակը:

Առաջին մրցաշրջանն ու փառքը. «Ռեալը» փլեյ-օֆֆում պայքարից դուրս թողեց «Սերվետին», «Պարտիզանին» ու «Միլանին», իսկ եզրափակիչում հաղթելով «Ռեյմսին»՝ նվաճեց գավաթը Փարիզում:

Մեծագույն թիմը

68 տարի անց Մադրիդի «Ռեալը» 14 տիտղոսով ամենահաջողակն է եվրագավաթային այս մրցաշարում: Թիմը գերիշխում է նաև ռեկորդային թվով հաղթանակներով (285), անցկացրած խաղերի (476) և խփած գոլերի (1047) քանակով: 

Անհատական մակարդակում «Ռեալից» մրցաշարում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստն Իկեր Կասիլյասն է (152), գլխավոր ռմբարկուն՝ Կրիշտիանու Ռոնալդուն (105 գոլ): 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված