Խաբի Ալոնսոն կիսվել է Գոնսալո Գարսիայի խաղից ստացած տպավորություններով։
«Ես հետևում էի նրա խաղին։ Ես հետևում էի ողջ «Կաստիլիային»։ Անկեղծ ասած, ինձ չի զարմացրել, թե ինչպես է նա խաղում։
Գոնսալոն ինձ հիշեցնում է Ռաուլին։ Նա միշտ ճիշտ դիրքում է, սպասում է հնարավորություններին և շանսերին ու պայքարում է դրանց համար։ Շատ ուրախ եմ նրա համար». նշել է Ալոնսոն։
21-ամյա հարձակվողը ԱԱԱ-ի խմբային փուլում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am