• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ասենսիո. «ՊՍԺ»-ի դեմ խաղում չկան ֆավորիտներ, բայց մենք վստահ ենք, որ կարող ենք հաղթել»

Հոդվածներ

Ասենսիո. «ՊՍԺ»-ի դեմ խաղում չկան ֆավորիտներ, բայց մենք վստահ ենք, որ կարող ենք հաղթել»
10.02.2022
2071 0

«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն խոսել է Լա Լիգայում ընթացող պայքարի և «ՊՍԺ»-ի դեմ սպասվող դիմակայության մասին։ 

«Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում մեր գլխավոր մրցակիցը «Սևիլիան» է, քանի որ նրանք ամենամոտն են գտնվում մեզ։ Մենք պետք է ստաբիլ խաղ ցուցադրենք ու փորձենք ավելի շատ առաջ անցնել մրցակիցներից։ 

«Բարսելոնան» ձմռանը բավական լավ ֆուտբոլիստների է ձեռք բերել, ուստի պետք չէ մոռանալ նաև նրանց մասին։ «Բարսան» և «Ատլետիկոն» մշտապես պայքարի մեջ են և նրանք բարդ միցակիցներ են, սակայն մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա ու փորձենք հաղթել բոլոր հանդիպումներում։ 

Մրցակիցներին խանգարում է այն, որ մենք կարողանում ենք շարունակ հաղթանակներ տանել։  Լա Լիգայում բոլոր թիմերը կարող են քեզանից միավորներ խլել, ուստի չպետք է ժամանակից շուտ կորցնել զգոնությունը։ 

«ՊՍԺ»-ի դեմ խաղում ֆավորիտներ չեն լինելու։ Մենք խաղալու ենք հիանալի թիմի դեմ, սակայն մենք «Ռեալն» ենք ու վստահ ենք, որ կարող ենք դուրս գալ հաջորդ փուլ։ Կարևոր շատ քայլեր ենք անում այդ ամենին հասնելու համար». նշել է Ասենսիոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված