Հոդվածներ

Ազար. «Կարող էր լինել և՛ ավելի լավ, և՛ ավելի վատ»
28.04.2021
2870 0

«Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը, ով վնասվածքից հետո վերադարձել էր խաղադաշտ իր նախկին թիմի դեմ խաղում, կիսվել է իր կարծիքներով։ 

«Կարող էր լինել և՛ ավելի լավ, և՛ ավելի վատ։ Պատասխան խաղում կփորձենք հաղթել։ 

Ես քայլ առ քայլ առաջ եմ գնում։ Իհարկե, ցանկանում եմ խաղալ և մշտապե լինել խաղադաշտում։ Մինչ այս խաղային պրակտիկայի պակաս եմ ունեցել։ Մինչ մրցաշրջանի ավարտը դեռ մի քանի հանդիպումներ կան, և ես ցանկանում եմ այդ խաղերին պատրաստ լինել։ Ուրախ եմ կրկին խաղադաշտ վերադառնալու համար։

Հաճելի է ընկերներիդ դեմ խաղալը, բայց ես հիմա հանդես եմ գալիս «Ռեալի» կազմում և ցանկանում եմ հաղթել այստեղ». ասել է Ազարը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված