Հոդվածներ

Բենզեմա. «2021-ը լավագույն տարին էր ինձ համար «Ռեալի» կազմում»
03.02.2022
1457 0

Մադրիդի սպորտային լրատվության ասոցիացիայի կողմից օրերս Կարիմ Բենզեման ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 

Մրցանակը ֆուտբոլիստին հանձնել է ակումբի սպորտային տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն։ 

Բենզեման կիսվել է իր տպավորություններով և նշել, որ 2021-ը լավագույն տարին է եղել իր համար։ 

«Շատ ուրախ ու հպարտ եմ, որ արժանացել եմ այս մրցանակին։ Սա լավագույն տարին էր ինձ համար, քանի որ ես կարողացա շատ գոլեր խփել, շատ գոլային փոխանցումներ կատարել ու օգնել թիմին հաղթել։ 

«Ռեալի» նպատակը միշտ տիտղոսներ նվաճելն է։ Մենք շարունակում են աշխատել ու ջանք չխնայել, որպեսզի մրցաշրջանի արդյունքում կարողանանք հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել». Real Madrid TV-ի հետ զրույցի ընթացքում նշել է Բենզեման։ 

Ընթացիկ մրցաշրջանում Կարիմը «Ռեալի» կազմում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 24 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Այդ գոլերից 17-ը և գոլային փոխանցումներից 7-ը նա հեղինակել է Լա Լիգայի շրջանակում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված