«Ռեալի» վինգեր Ֆրանկո Մաստանտուոնոն վնասվածքի պատճառով անորոշ ժամանակով շարքից դուրս է եկել։
The Athletic-ի լրագրող Մարիո Կորտեգանայի տեղեկություններով, 18-ամյա ֆուտբոլիստն անհարմարություններ ունի աճուկի հատվածում և բաց կթողնի «Լիվերպուլի» դեմ կայանալիք հանդիպումը։
Նշվում է, որ արգենտիանցին «Վալենսիայի» դեմ հանդիպումն անցկացրել է սուր ցավերով։
Նրա վերականգնման ժամկետների մասին տեղեկատվություն դեռևս չկա։
Los Merengues, Realmadrid.am
 Հայերեն