Էնդրիկը ցանկություն է հայտնել տեղափոխվել «Լիոն» Պաուլո Ֆոնսեկայի հետ զրուցելուց հետո։
L’Equipe-ի տեղեկություններով, ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչը զրույց է ունեցել բրազիլացու հետո և ներկայացրել իր պլանները։ Հարձակվողը ցանկանում է, որ գործարքը հնարավորինս շուտ կայանա, որպեսզի նա հունվարին մեկին միանա «Լիոնին»։
Նշվում է, որ թիմերը դեռևս համաձայնություն ձեռք չեն բերել Էնդրիկի վարձակալության համար, քանի որ «Սերուցքայինները» ցանկանում են որոշակի գումարային փոխհատուցում ստանալ։ Բացի այդ, Էնդրիկի տեղափոխությանը կարող է խանգարել Ֆրանկո Մաստանտուոնոյի վնասվածքը։
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 11 րոպե՝ փոխարինման դուրս գալով «Վալենսիայի» դեմ խաղում։
Los Merengues, Realmadrid.am
 Հայերեն