• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Պերեսն ու Անչելոտին քննարկել են անելիքները առաջիկա տրանսֆերային պատուհանի համար

Հոդվածներ

Պերեսն ու Անչելոտին քննարկել են անելիքները առաջիկա տրանսֆերային պատուհանի համար
17.04.2022
2204 0

Կարլո Անչելոտին և Ֆլորենտինո Պերեսը քննարկել են առաջիկա անելիքները։ 

Marca-ի փոխանցմամբ, Անչելոտին մշտապես շփվում է ակումբի ղեկավարության հետ։ Ուրբաթ օրը կայացել է Պերեսի և Անչելոտիի հերթական հանդիպումը։ 

Հանդիպման ընթացքում կողմերը եկել են համաձայնության, որ թիմը պետք է ուժեղացվի, սակայն Պերեսը նշել է, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե թիմից հեռանան որոշակի ֆուտբոլիստներ։ «Արքայական» ակումբում վստահ են, որ Մարսելոյի, Իսկոյի և Բեյլի հեռանալու հետ զուգահեռ կարող են հավելյալ 75-100 մլն եվրո վաստակել այլ տրանսֆերների արդյունքում։ 

«Ռեալին» հետաքրքրում է «Մոնակոյի» կիսապաշտպան Տչուամենին, և «Սերուցքայինները» մտադիր են այդ տրանսֆերը իրականացնել հենց այն պլանով, որը ժամանակին աշխատել է Կամավինգայի դեպքում։ 

Ակումբի մարզչական անձնակազմը ցանկություն է հայտնել նաև առաջիկա մրցաշրջանի համար նոր կենտրոնական պաշտպան տեսնել թիմում։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Կիլիան Մբապեի՝    Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխությունը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված