• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կարվախալ. «Մբապեն շատ ուժեղ ֆուտբոլիստ է և ապագայում կարող է կրել «Ռեալի» մարզաշապիկը»

Հոդվածներ

Կարվախալ. «Մբապեն շատ ուժեղ ֆուտբոլիստ է և ապագայում կարող է կրել «Ռեալի» մարզաշապիկը»
03.02.2022
1752 0

«Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը իր կարծիքն է հայտնել Կիլիան Մբապեի՝ «Արքայական» ակումբ հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ 

«Մբապեն շատ ուժեղ ֆուտբոլիստ է և արդեն մի քանի տարի է, ինչ նրա անունը կապում են «Ռեալի» հետ։ Կարծես թե նրա պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին և հնարավոր է, որ մոտ ապագայում նա կրի «Ռեալի» մարզաշապիկը։ 

Ներկա պահին նա համարվում է «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ, և շուտով մենք մրցելու ենք միմյանց դեմ, ուստի իմ գլխավոր նպատակն է որքան հնարավոր է լավ պաշտպանվել նրա դեմ։ Եթե ես և նա հայտնվենք խաղադաշտում, ապա կհանդիպենք միմյանց միևնույն եզրում». նշել է Կարվախալը։

Հիշեցնենք, որ «ՊՍԺ»-ն և «Ռեալը» ՉԼ-ի 1/8 եզրափակչի շրջանակում մրցելու են միմյանց դեմ։ Թիմերի միջև առաջին հանդիպումը կայանալու է Ֆրանսիայում փետրվարի 15-ին, իսկ պատասխան հանդիպումը նախատեսված է մարտին 9-ին։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված