Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խոսել է «Լիվերպուլից» «Ռեալ» տեղափոխության մասին։
«Սա իմ կյանքի ամենադժվար որոշումներից մեկն էր։ «Լիվերպուլը» իմ տունն է, նա ձևավորեց ինձ այնպիսին, ինչպիսին ես եմ։ Բայց «Մադրիդ» տեղափոխվելը ինձ համար ճիշտ քայլ թվաց ճիշտ պահին։
Սա, անկասկած, մարտահրավեր է, բայց ես ընդունում եմ այն։ «Բեռնաբեուն» սուրբ վայր է։ Դու զգում ես մարզաշապիկի ծանրությունը, բայց հենց դա է ստիպում քեզ ամբողջովին նվիրվել խաղին։
Հիմնական պատճառը հեռանալու իմ ձգտումներն ու փոփոխության անձնական ցանկությունն էին։ Ցանկությունը՝ ինքս ինձ փորձել նոր միջավայրում։ Իհարկե, «Ռեալի» ժառանգությունը անվիճարկելի է։ Բայց ինձ ամենից շատ գրավեցին հավակնությունները և նոր պայմաններում ինձ փորձելու հնարավորությունը։ Մի քանի անգամ խոսել եմ Ջուդի հետ, վաղուց ենք ճանաչում միմյանց։ Նա միայն լավ բաներ էր ասում ակումբի և մթնոլորտի մասին։
Տեմպն ու ոճը Լա Լիգայում տարբեր են, բայց հենց դա է ինձ գրավում։ Ես անհամբեր սպասում եմ ինձ փորձելու այդ պայմաններում։ Կարծում եմ՝ սա ոչ միայն մասնագիտական, այլև անձնային փոփոխություն է։ Նոր երկիր տեղափոխվելը, նոր մշակույթին ծանոթանալը զարգացնում է քեզ որպես անհատ։ Բանը միայն ֆուտբոլը չէ։
Իհարկե, այստեղ ամեն ինչ այլ է, բայց ինձ ոգեշնչում է ցանկությունը՝ դրսևորել ինքս ինձ Լա Լիգայում և թողնել իմ հետքը «Մադրիդում»»,– «Ռեալի» պաշտպանի խոսքը փոխանցում է «Սերուցքայինների» պաշտոնական կայքը։
Fanat, Realmadrid.am