• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «ՊՍԺ»-ում անհանգստացած են, որ Ռամոսը կարող է չմասնակցել «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպմանը

Հոդվածներ

«ՊՍԺ»-ում անհանգստացած են, որ Ռամոսը կարող է չմասնակցել «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպմանը
03.02.2022
1867 0

«ՊՍԺ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը շարունակում է վերականգնվել մկանային վնասվածքից։ 

Փարիզյան ակումբում անհանգստացած են, որ Ռամոսը կարող է չմասնակցել «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպմանը։ Այն տեղի կունենա փետրվարի 15-ին։ 

Վնասվածքների պատճառով «Ռեալի» նախկին ավագն ընթացիկ մրցաշրջանում «ՊՍԺ»-ի կազմում մասնակցել է ընդամենը 5 հանդիպման։  Le Parisien-ի փոխանցմամբ, ֆրանսիական ակումբում, այնուամենայնիվ, գոհ են Ռամոսի որակներից։ 

Հիշեցնենք, որ Սերխիոն արդեն հասցրել է դառնալ մեկ գոլի հեղինակ «ՊՍԺ»-ի կազմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված