• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Մբապեն և Հոլանդը կցանկանային խաղալ նոր «Բեռնաբեուում»

Հոդվածներ

Անչելոտի. «Մբապեն և Հոլանդը կցանկանային խաղալ նոր «Բեռնաբեուում»
25.12.2021
2465 0

AS-ի հետ զրույցի ընթացքում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձ է կատարել նաև Մբապեին և Հոլանդին։

«Իհարկե, նրանք կցանկանային խաղալ նոր «Բեռնաբեուում»։ «Ռեալի» ապագան երիտասարդների ձեռքերում է։ Նրանց, ովքեր այսօր խաղում են այստեղ և նրանց, ովքեր համալրելու են թիմի շարքերը առաջիկայում։ Չկա ոչ մի կասկած, որ «Ռեալը» մշտապես շարունակելու է պայքարել բոլոր տիտղոսների համար». նշել է Անչելոտին։

«Արքայական» ակումբը շարունակում է մեծ հետաքրքրվածություն ցուցաբերել Հոլանդի և Մբապեի հնարավոր տրանսֆերի հարցում։ Ֆրանսիացին արդեն գալիք ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ, իսկ Հոլանդի տրանսֆերի համար «Սերուցքայինները» ստիպված կլինեն վճարել առնվազն 75 մլն եվրո։

«Սանտիագո Բեռնաբեուի» վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2022-ի վերջին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված