Հոդվածներ

Նաչոն հաստատել է, որ նոր պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ
12.06.2023
1797 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը հաստատել է, որ նոր պայմանագիր է կնքելու ակումբի հետ։ 

Նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին, և տեղեկություններ էին շրջանառվում, որ նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Ինտերը»։ 

«Միշտ էլ այլ ակումբներից առաջարկներ կան, բայց ես որոշել եմ ևս մեկ մրցաշրջան անցկացնել իմ հարազատ ակումբի կազմում։  Շատ ուրախ եմ այդ ամենի համար». նշել է Նաչոն։

Իսպանացին հանդիսանում է «Արքայական» ակումբի սան և իր ողջ կարիերան անցկացրել է այս ակումբում։ Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված