Հոդվածներ

Անչելոտի․ «Նա վերադարձել է, սակայն դեռ 100 %–ով պատրաստ չէ»
30.03.2024
1242 0

Իսպանիայի առաջնության 30–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ (31.03.2024 23:00)։

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը․

«Մենք լավ կանխազգացում ունենք «Ատլետիկի» դեմ վաղվա խաղից առաջ։ Մրցակիցը հիանալի մրցաշրջան է անցկացնում և բարձր ինտենսիվությամբ է հանդես գալիս։ Բասկերը անհատական և կազմակերպված հմտություններ ունեն։ Կարևոր հանդիպում է լինելու, որին մենք մոտենում ենք վստահությամբ։

«Ինձ դուր եկավ «Բեռնաբեուում» Իսպանիայի և Բրազիլիայի հավաքականների խաղը։ Վինիսիուսի արցունքները մամուլի ասուլիսի՞ն, դրան մենք պետք է ամենայն լրջությամբ մոտենանք»։

«Միլիտաոն վերադարձել է, սակայն նա դեռ 100 տոկոսով պատրաստ չէ։ Հնարավոր է՝ վաղը մի քանի րոպե խաղաժամանակ ստանա։ Նա շատ լավ է վերականգնվել խաչաձև կապանների վնասվածքից հետո և խաղաժամանակի կարիք ունի։ Այնուամենայնիվ, լավագույն խաղամակարդակին վերադառնալու համար ժամանակ կպահանջվի»։

«Միլիտաոն քերծվածք է ստացել միջազգային դադարի ժամանակ, սակայն նա հիանալի է մարզվում թիմի հետ»։

«Մոդրիչի ապագա՞ն, մենք չենք մտածում հաջորդ մրցաշրջանի մասին, այլ կենտրոնացած ենք այս մրցաշրջանի վրա։ Լուկայի ապագայի վերաբերյալ որոշում կկայացվի մրցաշրջանի ավարտից հետո։ Հիմա ոչ ոք չի ցանկանում խոսել դրա մասին»։

«Մեր տրամադրության տակ 4 ամիս միայն 2 կենտրոնական պաշտպան է եղել։ Սա տարօրինակ իրավիճակ է, բայց Ռյուդիգերը հիանալի մրցաշրջան է անցկացնում, իսկ Նաչոն իր ներդրումն է ունենում։ Հարկ է նշել, որ Չուամենին այդ դիրքում նույնպես լավ արդյունքներ է ցույց տալիս»։

«Լունինը շատ է բարձրացրել խաղամակարդակը։ Հիմա նա շատ–շատ լավ է խաղում։ Անդրեյը որակյալ դարպասապահ է»։


Ամենակարդացված