Հոդվածներ

Զանետի. «Ժամանակին շատ մոտ եմ եղել «Ռեալ» տեղափոխվելուն»
12.12.2021
2011 0

«Ինտերի» լեգենդար ավագ Խավիր Զանետին պատմել է, որ իր կարիերայի ընթացքում հնարավորություն է ունեցել տեղափոխվել «Արքայական» ակումբ։ 

«Ժամանակին շատ մոտ էի «Ռեալ» տեղափոխվելուն և հպարտ էի, որ իմ ծառայություններով հետաքրքրված է նման մակարդակի ակումբ։  Բայց բոլորը գիտեին իմ պատմությունը և գիտեին, որ իմ «Ինտերը» իմ տունն է։ 

«Ինտերը» նույնպես մեծ պատմություն ունեցող ակումբ է, և ես ինձ ասոցացնում եմ այդ ակումբի հետ։ Ես չէի ցանկանում այդ թիմից հեռանալ, քանի որ ես ավագն էի ու դա մեծ պատասխանատվություն էր։ Եվ ես մնացի». նշել է Զանետին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված