Մադրիդի «Ռեալի» 5 ֆուտբոլիստի ապագա հարցականի տակ է, հաղորդում է AS–ը։
«Սերուցքայինները» ցանկանում են նոր կիսապաշտպան գնել, սակայն դա կանեն առնվազն մեկ ֆուտբոլիստի տրանսֆեր վաճառելուց հետո։
Իսպանական գրանդը առաջարկներ կլսի Ռոդրիգոյի, Ֆերլան Մենդիի և Դավիդ Ալաբայի տրանսֆերների վերաբերյալ։
Բացի այդ, «Ռեալում» կասկածներ ունեն Դանիել Սեբալյոսի և Էնդրիկի հարցում։