• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին բացատրել է, թե ինչու է պահեստայինների նստարանին թողել Միլիտաոյին

Հոդվածներ

Անչելոտին բացատրել է, թե ինչու է պահեստայինների նստարանին թողել Միլիտաոյին
22.11.2021
2270 0

Կարլո Անչելոտին «Գրանադայի» դեմ խաղից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշել է, թե ինչու է պահետսայինների նստարանին թողել Էդեր Միլիտաոյին։

«Բոլոր ֆուտբոլիստները միջազգային դադարից վերադարձել են լավ մարզավիճակով, և միայն Միլիտաոն էր հոգնածություն զգում». նշել է Անչելոտին։

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին համարվում է «Ռեալի» հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Նաչոն, ով «Գրանադայի» դեմ խաղում դուրս էր եկել խաղադաշտ նրա փոխարեն, բավական լավ հանդիպում անցկացրեց և խաղից հետո գովեստի խոսքերի արժանացավ մարզչի կողմից։ 

«Նաչոն ամեն բան շատ լավ արեց։ Հնարավոր է, որ առաջիկա խաղերում այլ ֆուտբոլիստների հոգնածության պատճառով լինեն այլ փոփոխություններ ևս։ 

Ես կազմում փոփոխություններ էի կատարել, որպեսզի հնարավորություն տայի հիմնական կազմի ֆուտբոլիստների հանգստանալու, իսկ պահետսայիններին՝ իրենց դրսևորելու համար». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված