• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեմային մեկ գոլ է բաժանում Անրիի պատմական ռեկորդը կրկնելու համար

Հոդվածներ

Բենզեմային մեկ գոլ է բաժանում Անրիի պատմական ռեկորդը կրկնելու համար
08.11.2021
3044 0

Stats Foot-ի փոխանցմամբ, Կարիմ Բենզեմային ընդամենը մեկ գոլ է բաժանում Անրիի պատմական ռեկորդը կրկնելու համար։

Անրին ակումբային ֆուտբոլում ամենաշատ գոլեր խփած ֆրանսիացին է։ Նրա անվան դիմաց 360 գոլ կա գրանցված։ Կարիմը 359 գոլի հեղինակ է դարձել իր ակումբային կարիերայի ընթացքում։ 

Եթե հաշվի առնենք «Լիոն Բ»-ի և «Մոնակո Բ»-ի կազմերում խփած գոլերը ևս, ապա Բենզեման արդեն իսկ գերազանցել է Անրիին։ 

Հաշվի առնելով Բենզեմայի ներկայիս մարզավիճակը, կարելի է վստահորեն պնդել, որ նա կգերազանցի այդ ռեկորդը։  

Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 15 խաղերում Բենզեման դարձել է 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված