Հոդվածներ

«Ոսկե գնդակի» հավակնորնդներն՝ ըստ Goal-ի (լավագույն տասնյակ)
26.10.2021
2151 0

Goal-ը հրապարակել է «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը:

Առաջատարը ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին է, ով 2021 թվականի ընթացքում դարձել է 40 գոլի և 14 արդյունավետ փոխացնման հեղինակ: Արգենտինացին նաև հաղթել է Ամերիկայի և Իսպանիայի գավաթում:

Երկրորդը «Բավարիայի» գոլահար Ռոբերտ Լևանդովսսկին է: Անցնող տարվա ընթացքում լեհ ֆուտբոլիստը դարձել է 54 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ՝ «գերմանական մեքենայի» հետ հաղթելով Բունդեսլիգայում, աշխարհի ակաումբային առաջնությունում ու Գերմանիայի Սուպերգավաթում:

Հավակնորդների եռյակը եզրափակում է «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն: 2021 թվականի ընթացքում իտալացին դարձել է 7 գոլի և 3 ասիստի հեղինակ: Ժորժինյոն Իտալիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ «ազնվականների» հետ նվաճել ՉԼ-ի գավաթն ու ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը: 

Մյուս հավակնորդները դասավորվել են հետևյալ կերպ.

4. Կանտե («Չելսի»)

5. Բենզեմա  («Ռեալ»)

6. Մբապե  (ՊՍԺ)

7. Լուկակու  («Չելսի»)

8. Հալանդ  («Բորուսիա»)

9. Ռոնալդու  («ՄՅՈՒ»)

10. Դե Բրույնե  («Ման. Սիթի»)

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված