Հոդվածներ

«Ռեալը» շնորհավորել է Էնդրիկին
07.12.2023
1171 0

«Ռեալ Մադրիդը»՝ սոցցանցերում. «Շնորհավորում ենք Էնդրիկին՝ Բրազիլիայի առաջնության երկրորդ անընդմեջ չեմպիոնության համար: Քո գոլը վերջին տուրում օգնեց «Պալմեյրասին»՝ արժանիորեն նվաճելու տիտղոսը: Մենք հպարտ ենք քեզանով»:

Relevo. «Ռեալում» հաճելիորեն զարմացած են Էնդրիկի խաղից և արդյունքներից: Ակումբում կարծում են, որ բրազիլացին առաջին օրվանից օգտակար կլինի գլխավոր թիմում:

Մադրիդցիները Էնդրիկին ամենաշատը գնահատում են հոգեբանական կայունության համար: 17 տարեկանում նա մշտական խաղաժամանակ չուներ, սակայն հետագայում դարձավ «Պալմեյրասի» կարևորագույն ֆուտբոլիստներից մեկը:

Marca. «Ռեալի» գլխավոր սկաուտ Խալաֆատը յուրաքանչյուր 2 ամիսը մեկ այցելել է Էնդրիկին Բրազիլիայում և տեղեկացել նրա խնդիրների մասին: Բրազիլացին մեկ շաբաթով կժամանի Իսպանիա՝ ավելի մոտիկից ճանաչելու «Ռեալին», ապագա թիմակիցներին, ինչպես նաև ներկա կգտնվի «Վիլյառեալի» դեմ խաղին (18.12, 00:00):


Ամենակարդացված