Հոդվածներ

Կանավարո. «Ամենաբարդը ինձ համար եղել է «Ռեալում»
15.12.2023
1226 0

«Ռեալի» և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն կիսվել է «Արքայական» ակումբում անցկացրած տարիների և ունեցած բարդությունների մասին իր հիշողություններով։

«Այլ ակումբներում կենտրոնական պաշտպանները հանդիպման ընթացքում 10-15 անգամ են մտնում պայքարի մեջ և դա անում են 20-25 մետր տարածության վրա, իսկ «Ռեալում» ամեն ինչ այլ է։ Այնտեղ դու խաղի ընթացքում 30-35 անգամ մտնում ես պայքարի մեջ ու դա անում 35 մետր տարածության վրա։ 

Եվ դա բերում է ավելի շատ հոգեբանական հոգնածության, քան ֆիզիկական։ Շատ բարդ է հաղթել այդքան մենապայքարներում՝ գիտակցելով, որ դու սխալվելու իրավունք չունես։ 

Հենց դա է պատճառը, որ ես հիացել եմ Ռամոսի և Վարանի խաղով, իսկ այժմ հիանում եմ Ռյուդիգերի, Ալաբայի և Միլիտաոյի խաղով։ Նրաց համար շատ բարդ է։ Ես դա տեսնում ու հասկանում եմ։

Նրանք չեն կարող անսխալ լինել, բայց միայն հատուկենտ ֆուտբոլիստներ են ունակ կատարել այդ առաջադրանքը։ «Ռեալը» միշտ հարձակվողական ոճի ակումբ է եղել, սակայն չի տիրել գնդակին հանդիպման 60-70% ժամանակահատվածում։ Այդ պարագայում կենտրոնական պաշտպանները պետք է գրեթե սուպերհերոսներ լինեն». նշել է Կանավարոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված