Հոդվածներ

Զիդանը մտադիր չէ վերադարձնել Բեյլին
08.03.2021
1732 0

Գարեթ Բեյլը փայլուն մարզավիճակ է ձեռք բերել «Տոտենհեմում»:

Հիշեցնենք, որ ուելսցու տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին», և նա լոնդոնյան ակումբում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով:

Ինչպես հաղորդում է The Sun-ը, չնայած ցուցադրած բարձր արդյունավետությանը՝ Զինեդին Զիդանը հույսեր չի կապում 31-ամյա ֆուտբոլիստի հետ ու մտադիր չէ վերադարձնել նրան:

Ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմի» կազմում Բեյլն անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 3 արյդւոնավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված